211652_close_icon

ԿԳՄՍ փոխնախարար. Արցախցի դպրոցահասակ երեխաները կարող են գնալ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը` առանց մտածելու փաստաթղթերի մասին

views-count3783 դիտում article-date 22:07 03-10-2020
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։ Խրախուսեք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որ վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնի ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր