8346 դիտում
10:51 04-10-2020
Թուրքերն ընդհանրապես շատ են սիրում «վերցնել» Մատաղիսը․ Հրանտ Տեր-Աբրահամյան
Ասեմ, որ թուրքերն ընդհանրապես շատ են սիրում «վերցնել» Մատաղիսը:
Առաջին անգամ չէ, որ «վերցնում» են: Օրինակ, 2016-ի ապրիլի 4-ին իրենք արդեն հաղորդել են, որ վերցրել են Մատաղիսը: Ընդ որում՝ հետագայում երբեք չեն պնդել, որ կորցրել են:
Այսինքն՝ Մատաղիսը պետք է այսպես թե այնպես իրենցը լիներ, եթե իրենց պաշտոնականին հավատայինք: Բայց չնայած սրան իրենք էսօր նորից «վերցնում են» Մատաղիսը:
Պարզ չի ումից, որովհետև 16 թվին արդեն մի անգամ «վերցրել» էին ու հետ չէին վերադարձրել:
Հիմա նորից են վերցնում՝ շատ ուրախանալով, որ 7 օր ծանր մարտերից հետո, կորցնելով էդքան մարդ ու տեխնիկա, վերջապես մի գյուղ են «վերցրել»:
Փաստորեն Իլհամ Ալիևը ոչ միայն ռազմական հանցագործ է, այլև տառապում է վաղ սկլերոզով:
Թե կապ ունեք հետը, թեկուզ «չերեզներով» (էսօր կարծես զգացվեց, որ կապավորներ կան մեր կողմերում էլ), փոխանցեք, որ, այ ողնաշարդ ոտնաշարից պոկ գա, ամոթ բան ա ստացվել, մի անգամ արդեն վերցրել էիր, հետ չէիր տվել, բա հիմա ո՞նց ես էլի վերցնում 4 տարի առաջ վերցրածը:
Հրանտ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նմանատիպ նյութեր
14169 դիտում
23:29 16-05-2021
Պայմանավորվել են համատեղ պոստեր դնել, թուրքերն իրենց ուզածին հասան. Հրանտ Բագրատյան
37872 դիտում
00:07 05-04-2016
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Մատաղիսը գրավելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը
Այս բաժնից
739 դիտում
20:59 28-10-2024
Վրաստանում բողոքի ակցիաներ են․ ընդդիմությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ է պահանջում
778 դիտում
20:00 28-10-2024
Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Հյուսիսային Գազայի հիվանդանոցում գործողության ավարտի և ձերբակալումների մասին