Հակառակորդից առգրավված զենք-զինամթերքի մի փոքր մասը. ՊԲ-ն լուսանկարներ է հրապարակել
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը լուսանկարներ է հրապարակել հակառակորդից առգրավված զենք-զինամթերքի մի փոքր մասից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։