211652_close_icon
views-count8733 դիտում article-date 17:26 04-10-2020

Արթուր Ալեքսանյան. Աշխարհը կուրացել է ադրբեջանական նավթից ու նավթադոլարներից

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ինստագրամի իր էջում անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող պատերազմական գործողություններին: «Արդեն 7 օր է, ինչ Թուրքիա-Ադրբեջան համատեղ ահաբեկչությունը, ուղղված Արցախի Հանրապետության դեմ, շարունակվում է, անընդհատ ռմբակոծվում են Արցախի բնակավայրերն ու քաղաքները, ռմբակոծման թիրախում են նաև Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջանները, ահաբեկիչ կողմը հրետակոծում է հայ խաղաղ բնակչությանը, քաղաքացիական հաստատությունները, այս հրետակոծումները կատարում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներով, մի՞թե այս ամենը միջազգային հանցագործություն չէ, և դուք՝ ՄԱԿ, ՀԱՊԿ ու ԵԽ, կարևորագույն կառույցներ լինելով հանդերձ, մինչև այս պահը՝ 7 օր շարունակ լռում եք այս մասին՝ ահաբեկիչների հանցագործ գործողությունների առջև մեն-մենակ թողնելով հայ երեխաներին, հայ մայրերին, հայ երիտասարդներին: Իմ երկիրը ձեզանում իր պարտավորությունների խնդրում նախանձախնդիր է, բայց մի՞թե դուք կարող եք այս ամբողջ տառապանքին անհաղորդ լինել: Այլ բան մտածելն անկարելի է՝ ԱՇԽԱՐՀԸ ԿՈՒՐԱՑԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱՎԹԻՑ ՈՒ ՆԱՎԹԱԴՈԼԱՐՆԵՐԻՑ»,- գրել է անվանի մարզիկը:

Նմանատիպ նյութեր