5509 դիտում
22:35 04-10-2020
Տասնյակ մշակութային գործիչներ նամակ են հղել Ջասթին Թրյուդոյին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի միջամտությունը ԼՂ հակամարտությանը. Tert.am
Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին ուղղված նամակը, որի ներքո ստորագրել են երկիրը ներկայացնող տասնյակ մշակութային գործիչներ, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/04/canadians/3413692]Tert.am[/url]-ը:
«Հարգելի վարչապետ,
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, աջակցություն ստանալով Թուրքիայից, լայնածավալ ռազմական հարձակում է նախաձեռնել Արցախի Հանրապետության հետ շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով քաղաքացիական կառույցներ, այդ թվում և Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Հայտնի է, որ Թուրքիան անմիջական ռազմական միջամտություն է ցուցաբերում այս հակամարտությանը և Սիրիայից ու Լիբիայից վարձկանների է տեղակայել հակամարտության գոտում:
Թուրքիայի ռազմական միջամտությունն Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտությանը սրում է իրավիճակը և կարող է վտանգավոր լինել ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Չնայած միջազգային հանրությունից հնչող բազմաթիվ կոչերին՝ Թուրքիան, լինելով Ադրբեջանի դաշնակիցը, անտեսել է հրադադարի պահանջները: Նախագահ Մակրոնի դատապարտումն առ այն, որ Թուրքիան սիրիացի ջիհադականների է ուղարկում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, մտահոգության մեծ ալիք է բարձրացնում: Մեդիադաշտի ներկայացուցիչները փաստում են, որ այս պատմական թշնամանքի բռնկումը կարող է խարխլել տարածաշրջանը՝ Թուրքիայի տարածքային զավթողական նպատակների շրջանակներում: Սա վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար, որը պետք է նվազագույնի հասցվի՝ հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս տարածքային վեճերն Էգեյան ծովում և բախումները Կիպրոսի հետ՝ պայմանավորված միջերկրածովյան նավթի և գազի հանքերով:
Այս պատերազմի հետևանքները դուրս են գալիս հակամարտության շրջանակներից՝ վերածվելով էթնիկ զտումների և ցեղասպանության, և տարածաշրջանում իրական վտանգ են ներկայացնում հայերի համար: Ինչպես գիտնականներից մեկը՝ Քրիստոֆ Բենեդիկտերն ասել է, «եթե գերտերությունները թույլ տան պատերազմը տարածաշրջանում, դա կհանգեցնի զանգվածային վայրագությունների և հնարավոր ցեղասպանության՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղում ապրող հայ ժողովրդի»: Մտահոգիչ են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին լուրերը: Կանադան իր համաշխարհային ճանաչում ունեցող խաղապահ դիրքորոշմամբ պետք է դատապարտի քաղաքացիների և քաղաքացիական կառույցների դեմ հարձակումները, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է:
Հավատում ենք, որ Կանադայի դիրքորոշումը թույլ կտա կոչ անել ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիային անհապաղ վերջ դնել հակամարտությանը միջամտելուն և պահանջել, որ կողմերը վերադառնան հրադադարի և խաղաղ բանակցությունների: Կոչ ենք անում Կանադային ճանաչել ինքնորոշման իրավունքը, որը սահմանվում է 1975 թվականի Հելսինկիի եզրափակիչ ակտով»,- ասվում է կանադացի գործիչների նամակում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1190 դիտում
14:34 01-07-2021
Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին
5452 դիտում
15:50 01-07-2018
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին
Այս բաժնից
529 դիտում
11:48 25-01-2025
ԱՄՆ-ն սառեցնում է արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի նոր ֆինանսավորումը
529 դիտում
10:42 25-01-2025
Բողոքի ցույցեր Սլովակիայում վարչապետի վարած քաղաքականության դեմ
838 դիտում
10:09 25-01-2025
Որոնք են ամենաճաղատ քաղաքացիներ ունեցող երկրները