856 դիտում
20:58 06-10-2020
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կարիքները
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքային 3 խմբերն այց են իրականացրել Արցախից Հայաստան տեղափոխված մարդկանց կացարաններ՝ նրանց կարիքների ուսումնասիրության, իրավունքների ապահովման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:
Մարզերում տեղակայված կացարաններում Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ ներգրավված բժիշկը և հոգեբանը, ծանոթացել են նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին:
Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ կացարաններում բնակվող անձանց հետ: Առաջնահերթ ուշադրության են արժանացել երեխաներն ու տարեցները:
Մարզերի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կացարաններում կամավոր աշխատանք կատարող քաղաքացիներն այցերի ընթացքում արդյունավետ համագործակցել են Պաշտպանի ներկայացուցիչների հետ: Նրանց հետ քննարկվել են Արցախից ժամանած անձանց սոցիալական և առողջապահական կարիքների, բնակության պայմանների, սննդի, հագուստի, երեխաների կրթության իրավունքն անխոչընդոտ ապահովելու, տարեցների սոցիալական ապահովության իրավունքի երաշխավորման ևայլ հարցեր:
Կացարաններում բնակվող անձանց կողմից բարձրացված մի շարք հարցեր տեղում ստացել են լուծում:
Մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են և ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն մարդկանց խնդիրները լուծելու համար:
Արցախից ժամանած անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ուշադրության ներքո:
Նմանատիպ նյութեր
1405 դիտում
17:35 13-11-2018
Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց տեղափոխման համար նախատեսված մեքենաները
2128 դիտում
16:38 27-01-2017
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն ուսումնասիրել են «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող ցմահ ազատազրկվածների պահման պայմանները
Այս բաժնից
484 դիտում
21:52 25-10-2024
Թուրքիայում ձերբակալվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության 176 անդամ
799 դիտում
21:39 25-10-2024
ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին
601 դիտում
20:45 25-10-2024
Ուկրաինայում ձերբակալվել են Տելեգրամ ալիքների 19 ադմինիստրատոր և հեղինակ