211652_close_icon
views-count1900 դիտում article-date 10:14 07-10-2020

Հայաստանն իր վրա է վերցրել քաղաքակիրթ աշխարհի խնդիրները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Սա լուրջ պատերազմ է, որտեղ կյանքի և մահվան հարց է լուծվում։ Այստեղ միայն Արցախի խնդիրը չէ։ Այս ամենի «կնքահայրը» Թուրքիան է, քանի որ գործ ունենք այդ երկրի կողմից մշակված, ծրագրված սցենարի հետ իր բազմավեկտոր ուղղություններով»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց արտակարգ և լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Արման Նավասարդյանը։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում տարածաշրջանում, զրուցակիցս համարում է 1915 թվականի թուրքական քաղաքականության տրամաբանական շարունակությունը։ Իսկ ի՞նչ ստացավ այս ամենից Ադրբեջանը։ Փաստն այն է, որ Թուրքիան առիթից սկսել էր օգտվել դեռ այն ժամանակից, երբ տավուշյան հարձակման շրջանում զորախաղերի անվան տակ նոր զորքեր մտցրեց Նախիջևան։ Թուրքիայի ռազմական քաղաքականությունը, գերակայությունը զենքերի, մասնագետների առումով, աստիճանաբար Ադրբեջանը դարձնում են երկրորդական պետություն։ Ադրբեջանի ներքաղաքական լարված իրավիճակը, ռազմական պարտությունը և մի շարք այլ գործոններ հաշվի առնելով, Նավասարդյանը չի բացառում, որ Ալիևը կորցնի իր իշխանությունը։ «Այսօրվա դրությամբ Հայաստանն իր վրա է վերցրել քաղաքակիրթ աշխարհի խնդիրները, մասնավորապես պայքարն ահաբեկչության դեմ։ Էլ չենք խոսում այն մասին, որ վարձկան-ահաբեկիչներին տարածաշրջան բերելը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը։ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մյուս երկրների սրբազան պարտքն է պայքարել նմանների դեմ։ Հիմա Հայաստանն է իրենց գործն անում՝ դառնալով առաջամարտիկ այս հարցում»,- նշեց Նավասարդյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր