18920 դիտում
18:32 07-10-2020
Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահը պայմանավորվել է Աֆղանստանի Իսլամական կուսակցության հետ ԱՀ-ի դեմ պատերազմում նոր ահաբեկիչների ներգրավման մասին. Վահրամ Պողոսյան
Հետախուզության տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավործավություն է ձեռք բերել Աֆղանստանի Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդդին Հիքմեթիյարի հետ Արցախի դեմ պատերազմում ահաբեկչական նոր խմբավորումների ներգրավման մասին: Ըստ աղբյուրի, վարձկան-ահաբեկիչներն առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան: Եվս մի անհերքելի փաստ, որ թուրքական իշխանություններն ամենաբարձր մակարդակով տարածաշրջանը փորձում են վերածել ահաբեկչական որջի: Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահի մամուլի խոսնակը:
Նա նշել է, որ Գուլբեդդին Հիքմեթիյարն աֆղանական զինյալ է, 1990-ականներին երկու անգամ կարճատև զբաղեցրել է Աֆղանստանի վարչապետի պաշտոնը։ 2003 թվականին ԱՄՆ կողմից հայտարարվել է որպես ահաբեկիչ և մտնում է ՄԱԿ սև ցուցակի մեջ ։
Նմանատիպ նյութեր
5111 դիտում
20:02 13-10-2020
Արցախի ԱԺ նախագահը մոր հետ Ստեփանակերտի ապաստարաններից մեկում է. Վահրամ Պողոսյան