211652_close_icon
views-count53705 դիտում article-date 20:17 07-10-2020

Երևանում BMW X5-ը բախվել է մայթեզրի ծառին. ավտոմեքենայում հայտնաբերվել են գարեջրի բացված շշեր. ոստիկաններն ունեն կասկածներ, որ վարորդին փոխել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:05-ի սահմաններում BMW X5 մակնիշի 11 AA 505 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ուլնեցի փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց,, բախվել մայթեզրի ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սակայն վարորդը դեպքի վայրում չի եղել: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Ալբերտ Հովհաննիսյանն ու Միշա Հակոբյանը: Մինչ ճանապարհային ոստիկանները վթարի վայրի զննություն էին կատարում, դեպքի վայր է ժամանել Երևանի բնակիչ, 23-ամյա Սարգիս Սարգսյանը, ով հայտնել է, որ վարորդը ինքն է եղել: Սակայն ճանապարհային ոստիկանները ունեն կասկածներ, որ նա չի եղել վարորդը, իսկ ավտոմեքենայի մեջ էլ հայտնաբերվել են գարեջրի բացված շշեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Արարատ քաղաքի բնակիչ Անահիտ Սարգսյանի անվամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր