211652_close_icon
views-count1848 դիտում article-date 08:53 09-10-2020

Ծանր մարտեր են նաև դիվանագիտական հարթակում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Որքան մարտի դաշտում թեժանում են ռազմական գործողությունները, նույնքան բարդանում է դիվանագիտական խողովակներով այս ամենի դեմն առնելը։ Թեև հասարակությանը տեսանելի չէ, թե ինչ է քննարկվում պետության ղեկավարների մակարդակով, բայց միայն այն, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ տարբեր պաշտոնյաներ այս օրերին հայ գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ են, փաստում է, որ բավական բարդ իրավիճակ է նաև բանակցային հարթակում։ Թեև հասարակությանը հետաքրքրում է բացառապես կոնկրետ արդյունքը, այսինքն, ժամ առաջ ավարտված պատերազմը, սակայն էական է, որ այդ ավարտը նաև ճիշտ ամրագրվի։ Ռազմի դաշտում իրավիճակը հստակ է, ՀՀ զինված ուժերն իրենց առաջադրանքը փայլուն են կատարում, մնում է, որ դա առաջիկա բանակցություններում միս ու արյուն ստանա։ Ծանր մարտեր են այսօր նաև դիվանագիտական դաշտում, այս հաղթանակն էլ հեշտ չի տրվելու, մեծ պատրաստվածություն է պետք, հայկական շահերի ճիշտ շեշտադրում»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր