211652_close_icon
views-count208 դիտում article-date 10:07 09-10-2020

Ով է ՍԴ-ն նախագահի նոր թեկնածուն. ծրագրերը փոխվում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11.00-ին, սպասվում են Սահմանադրական դատարանի նախագահի և փոխնախագահի ընտրություններ: Մեր տեղեկություններով՝ քաղաքական իշխանություններն օրերս քննարկում են ունեցել ՍԴ նախագահի թեկնածուի հետ ու ամենահավանական թեկնածու համարել են ՍԴ անդամ Արմեն Դիլանյանին: Մենք տեղեկացանք, որ իշխանության ներկայացուցիչները քննարկում են ունեցել և եկել այն եզրակացության, որ Արմեն Դիլանյանը կարող է ղեկավարել Սահմանադրական դատարանը: Բայց մեր աղբյուրները նաև փոխանցում են, որ այդ օրը կարող է անկանխատեսելի իրավիճակ ստեղծվել, ու այլ թեկնածուներ ևս առաջադրվեն ՍԴ նախագահի պաշտոնի համար: Չնայած այն բանին, որ Դիլանյանը իշխանությունների սրտով թեկնածու է, բայց դժվար է ասել՝ արդյոք այդ օրը կընտրեն նրան, թե ոչ: Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբրի 25-ին Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ չէր ստացել: Եվ ոչ շուտ, քան 10 օր, և ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեին ՍԴ նախագահի նոր ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս սեպտեմբերի 26-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանում նոր կոալիցիա է ստեղծվել, և Հրայր Թովմասյանը պայքարում է, որպեսզի Երվանդ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր