211652_close_icon
views-count3344 դիտում article-date 10:53 09-10-2020

Եթե այլ երկրներ են մեզ պաշտպանում, ապա ընկնում ենք քաղաքական վարկերի տակ․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Ադրբեջանաթուրքական ագրեսիայի ողջ ընթացքում և ընդհանարապես հաճախ կարելի է լսել հարց՝ իսկ ի՞նչ է անում միջազգային հանրությունը, ինչու չի օգնում մեզ, ինչու չի բռնում հանցագործու­թյուն իրականացնող պետությունների ձեռքը: «Իսկ ի՞նչ է «միջազգային հանրություն» ասված անորոշ հասկացու­թյունը. այն ուժային որոշակի հարաբերակցության ու միջազգային խաղի կանոնների շուրջ համաձայնության եկած պետությունների ամ­բողջություն է: Դա, իհարկե, չի նշանակում, թե այդ համայնքի անդամ­ները չունեն իրենց՝ խիստ պրագմատիկ ու երբեմն համայնքում ըն­դունված խաղի կանոններին մրցակից, կամ հակասող շահեր: Ասում ենք՝ ինչու միջազգային հանրությունը մեզ չի օգնում... Իսկ ինչու այն մեզ առհասարակ պիտի օգնի: Մենք պետություն ենք մեր բանակով, մեր առկա ռեսուրսներով, մեր ինքնիշխանությամբ: Եթե մենք մեզ չենք կարողանում պաշտպանել, մեր անվտանգությունը պատշաճ ապահո­վել, ապա ինչու այլ պետություններ պետք է դա անեն, միջազգային հարաբերությունների համակարգում որևէ մեկը մյուսին պարտական չէ: Այստեղ աշխատում է շահի և ուժի սկզբունքը։ Եվ եթե կարողանում ենք այդ շահի և ուժի սկզբունքի շուրջ դաշնակիցներ ձեռք բերել, ուրեմն հաջողում ենք, եթե ոչ, ուրեմն ձախողում ենք պետություն կա­ռավարելու և ունենալու հեռանկարը: Մյուս կողմից՝ առնվազն պետք է հասկանալ, որ եթե մենք մեզ չենք կարողանում պաշտպանել, և այլ երկրներ են մեզ պաշտպանում, մենք նրանց առջև պարտավորություն ենք ստանձնում և ընկնում ենք քաղաքական վարկերի տակ»,- «Փաս­տի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր