2295 դիտում
13:37 09-10-2020
Կամավորագրվողները կկարողանան պահպանել իրենց աշխատատեղերը
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«[url=https://armenpress.am/arm/news/1030983.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած նախագծով առաջարկվում է կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները:
Խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նախագծի ներկայացման ընթացքում նշեց, որ այն միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որն առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերու: Այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: Մնացած դեպքերում, երբ խոսքը վերաբերում է զորահավաքային զինծառայությանը, զորավարժություններին մասնակցելուն, կամավորագրվելուն ու մի շարք այլ դեպքերին, կարգավորումները բացակայում են:
Հերիքնազ Տիգրանյանը հավելեց, որ, ըստ նախագծի, կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 85 «կողմ» ձայներով:
Նմանատիպ նյութեր
61269 դիտում
10:33 01-05-2020
Բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը. ՀՀ վարչապետի մայիսմեկյան ուղերձը
9865 դիտում
19:53 13-03-2019
Ամեն ինչը թանկանում է, աշխատատեղերը կրճատում են, վիճակը գնալով ծանրանում է. Ծառուկյանը խոսեց ճգնաժամի մասին
2637 դիտում
10:37 27-04-2019
Նիկոլ Փաշինյանը մինչև հեղափոխությունը գրանցված 28․000 աշխատատեղերը վերագրում է իր իշխանությանը․ «168 ժամ»
Այս բաժնից
1213 դիտում
23:10 14-01-2025
Հայաստանն ու ԱՄՆ-ն սկսում են միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունները
1237 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ