45482 դիտում
09:39 13-10-2020
Իշխանությունը՝ ծանր որոշման առաջ․ «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Երկու օր է Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերի հետ քննարկումներ է անցկացնում։ Նախ` խորհրդարանական, երեկ էլ` արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Պատերազմի այս փուլում, երբ Փաշինյանն արդեն նպատակահարմար է համարում նախկին իշխանության ներկայացուցիչների տեսակետը լսել, նշանակում է` քաղաքական որոշումների ծանր փուլ ենք թևակոխել, և այս նպատակով նա մի սեղանի շուրջ է հավաքել բոլորին։
Երեկ մեկնարկել է նաև ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի այցը ՌԴ, ու հստակ է, որ այնտեղ սեղանին որոշ հարցեր են դրվելու, որոնք կոնկրետ պատասխաններ են պահանջելու։ Այս բարդագույն շրջանում՝ ծանր որոշում կայացնելուց առաջ, իշխանությունը քաղաքական դերակատարների տեսակետների համադրման կարիք ունի։ Թե ինչ է այսօր հայկական կողմին ներկայացվում և ինչ հարցերի շուրջ պիտի համաձայնության գալ, դժվար է ասել, որովհետև մի կողմից թնդանոթները չեն լռում, մյուս կողմից էլ երկարատև պատերազմը մաշում է բոլոր կողմերին։ «Տակը» մնում է միայն դիվանագիտությունը, որը ենթադրում է չոր հաշվարկ, սթափ գնահատականներ և ոչ միանշանակ լուծումներ։
Թե հայկական կողմն ինչպես դուրս կգա այս վճռական շրջանից, ինչ կորուստներով ու ինչ հաջողություններով, կերևա առաջիկայում։ Սակայն մեկ բան միանշանակ է՝ պատերազմի դաշտում մեր զինվորն ամեն ինչ արել է, որ հայկական դիվանագիտությունը խելամիտ որոշումներ կայացնի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
904 դիտում
10:42 13-05-2020
Իշխանությունը ՍԴ հարցի հետ կապված որոշման է հանգել․ «Փաստ»
455773 դիտում
12:24 30-03-2020
Այս պահին 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ ունենք. ծայրահեղ ծանրը կարող է դառնալ ծանր, բարելավում ունենք. Թորոսյան
Այս բաժնից
937 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»