16561 դիտում
10:39 13-10-2020
Սա իմ տեսած երրորդ պատերազմն է Արցախի ազատության համար. Սենոր Հասրաթյան
Սա իմ տեսած երրորդ պատերազմն է Արցախի ազատության համար: Այս մասին իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին երկուսում, գոնե հանրային հարթակներում, հազվահյուտ եմ նկատել կամ լսել ադրբեջանական ղեկավարների ոգևորությունն ու բարձրագոչ հայտարարությունները: Իսկ, անգամ, եթե եղել են, ապա իսկույն ևեթ դրանց հաջորդել են անհաջողություններ... Անհաջողություններ հակառակորդի ճամբարում: Այդպես էր և՛ Մութալիբովի, և՛ Էլչիբեյի, և՛ հայր Ալիևի դեպքում Արցախյան առաջին պատերազմի տարիներին, այդպես էր նաև 2016-ի ապրիլյանի ժամանակ որդի Ալիևի համար... Հոր և որդու խեղճությունն զգացվում էր ոչ միայն մարտական գործողությունների ընթացքում, այլև՝ բանակցությունների սեղանի շուրջ: Դա պարտվածի խեղճություն էր...
Այսօր, կարծես թե, պատկերը մի քիչ այլ է: Ադրբեջանի գերագույն գլխավոր համարվող նախկին դասալիքը, որ տարիներ շարունակ իր պահվածքով առանձնանում էր որպես համեստ ու խոնարհ աշակերտ, իրեն փորձում է պահել աքլորավայել: Ավելին՝այնքան է ոգևորված կարծեցյալ «հաղթարշավի» շուրջ հյուսած իր իսկ հորինվածքներով, որ արդեն՝ իրեն պատկերացնում է թելադրողի դերում:
Թե միապետին ինքնախաբեության տանող այս ոգևորությունը որքան կտևի, ժամանակի հարց է: Բայց, որ վերջնական արդյունքում նրա որդեգրած ճանապարհն անցնելու է նույն ոլորոններով, որոնցով անցել են իր նախորդները, դա անկասկած է: ՄԵՆՔ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»։
Նմանատիպ նյութեր
5359 դիտում
14:30 17-04-2021
Արցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր Հասրաթյան
Այս բաժնից
1228 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1588 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1093 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել