3446 դիտում
10:07 14-10-2020
Մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցվել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը որոշում է կայացրել մի շարք գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ: Պատճառը սեպտեմբերի 27-ին Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշումն է: Իսկ մինչ այդ՝ նշենք, որ Հաշվեքննիչ պալատը սկսել էր ուսումնասիրել Ջրային կոմիտեի վեց ամիսների գործունեությունը: Բացի այս, Հաշվեքննիչ պալատը կասեցրել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի այս տարվա բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կասեցվել է նաև Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների վեց ամիսների հաշվեքննությունները: Ի դեպ, այս ցանկում ներառված են նաև Արտաքին գործերի նախարարությունը, Վանաձորի, Գյումրու քաղաքապետարանները:
Այս և այլ գերատեսչություններում ստուգումները կասեցնելու վերաբերյալ որոշումը Լևոն Յոլյանը կայացրել է սեպտեմբերի 30-ին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1762 դիտում
08:27 17-01-2014
ՀՀ վարչապետը մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կկատարի
1687 դիտում
09:53 02-04-2014
ՀՀ Վերահսկիչ պալատը գերատեսչություններում կոռուպցիոն նոր մեխանիզիմ է բացահայտել․ Ժողովուրդ
4597 դիտում
10:13 30-03-2018
Ապրիլի 9-ին ընդառաջ. գերատեսչություններում ակտիվ փոխատեղումներ են կատարվում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2218 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»