569 դիտում
10:25 16-10-2020
Ավագանու անդամները վերջապես «կբռնացնեն» Հայկ Մարությանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երևանի ավագանիում հոկտեմբերի 20-ին նիստ է սպասվում: Օրակարգում, սակայն, արտառոց հարցեր չկան. հարցն այն է, որ ավագանու անդամներին որևէ ձևով չի հաջողվում տեսնել, խոսել կամ քննարկում ունենալ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:
Ու կարելի է ասել՝ նիստի օրն ավագանիները ակնկալում են տեսնել քաղաքապետին տեղում հարցեր բարձրաձայնելու համար, որոնք վերաբերում են Երևան քաղաքին:
Ըստ քաղաքապետարանում շրջանառվող տեղեկությունների՝ որևէ մեկին չի հաջողվում քաղաքապետին հանդիպել, քանի որ վերջինս եթե անգամ ներկայանում է աշխատանքի, ապա դա անում է աննկատ՝ ոչ ոքի հետ չշփվելով, երբ քաղաքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից մեկը վերաբերում է քաղաքային տրանսպորտին. պատերազմի պատճառով շատ երթուղային տրանսպորտներ հանվել են գծից այլ նպատակով ծառայելու համար: Հիմա ավագանու անդամները սպասում են նիստին, այն հույսով, որ քաղաքապետը գոնե նիստին ներկա կգտնվի ու իրենց հուզող հարցերին պատասխան կտա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2947 դիտում
19:25 17-12-2021
Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ի ավագանու արտահերթ նիստում
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը