Նողկալի է. Սերժ Թանկյանը դատապարտել է ադրբեջանցի դերասան երեխաների մասնակցությամբ կեղծ պրոպագանդան
«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը դատապարտել է լուսանկարը, որն ադրբեջանական իշխանությունները հրապարակել են՝ երեխայի բեմադրված լացի միջոցով հերթական կեղծ պրոպագանդան տարածելու համար։
«Միջազգային կարեկցանք ստանալու համար երեխա դերասանների օգտագործումը բնորոշ է Ադրբեջանի ստախոս կառավարությանը։ Գարշելի է»,- Instagram-ի իր էջում գրել է երաժիշտը:
Հրապարակվել է նաև տեսանյութ, որում երևում է, որ երեխան «լացելուց» հետ ժպիտը դեմքին իջնում է աթոռից, իսկ վերջում լսվում է լուսանկարող խմբի մասնակիցներից մեկի ծիծաղը։
[img]https://st0.shamshyan.com/editor/083368100160283577686646.jpg[/img]