211652_close_icon
views-count2289 դիտում article-date 16:17 18-10-2020

«Այս պատերազմը քրիստոնյաների քաղաքակրթության դեմ է․ պարտադրված ենք հաղթել». Միքայել Սրբազան. Aravot.am

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց՝ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին եղել է ռազմաճակատում, պատրաստ է էլի գնալ և մնալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի: «Հարց տրվեցին ինձ՝ Դուք կգնա՞ք ռազմաճակատ, ասացի, իհարկե, կգնամ, եթե անհրաժեշտություն լինի»,-[url=https://www.aravot.am/2020/10/18/1144695/?fbclid=IwAR3cnmOVNs7ejc7-Lfns78vmYsJTB2PJwCyVVNO3-O3ok3YqR2wGsGo112o]Aravot.am-[/url]ի հետ զրույցում մինչ մեր հարցերին պատասխանելը պատմեց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նա ասաց՝ արդեն գնացել, եկել է ռազմաճակատ: Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին այնտեղ է եղել: Եվ վստահեցրեց՝ պատրաստ եմ էլի գնալ և մնալ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Դրանում տարօրինակ, զարմանալի բան չկա: [b] -Հոկտեմբերի 17-ին հայտարարված մարդասիրական զինադադարից հետո էլ ադրբեջանական կողմը շարունակում է խախտումները, Ադրբեջանը, Թուրքիան ո՞ւր են տանում այս ամենը: [/b] -Այս պատերազմը քրիստոնյաների քաղաքակրթության դեմ է ուղղված: Ընդհանրապես, քաղաքակրթությունների պատերազմ է սա, որտեղ մենք անհրաժեշտաբար պետք է հաղթենք, այլ ելք չունենք: Մենք այլևս տեղ չունենք նահանջելու. որքա՞ն կարող ենք նահանջել. մեր հայրենիքի 80-90 տոկոսը տվել ենք արդեն թուրքին, հիմա մնացել է այս մա՞սը տանք: Անհնարին է: Քաղաքակրթությունների պայքար է, և թուրքն ուղղակի չի հանդուրժում մեր գոյությունը: [b]-Սրբազա′ն, ելքը ո՞րն է:[/b] -Ելքը հաղթանակն է: Եթե մենք կարողանայինք 1992-1994 թվականների հաղթանակի արդյունքները լեգիտիմացնել, ամրացնել, մի բան էլ ավելի առաջ գնալ և ծնկի բերել էդ ազգին և պետությանը, այսօր մեր երիտասարդները, կարծում եմ, ողջ կմնային: Ամեն անգամ չի կարելի այս պատերազմը կիսատ թողնել: Առանց զոհերի էլ հնարավոր չէ: Մի խոսքով, այս դիլեման պետք է այս ազգը որոշի լուծել: Կամ տալիս ենք վերջին զոհերը և վերջացնում ենք այս պատերազմը մեկ անգամ և ընդմիշտ, կամ… [b]-Իսկ երաշխիքը ո՞րն է, որ սա վերջին պատերազմը կլինի:[/b] -Եթե կարողանանք ողնաշարը ջարդել, կլինի վերջին պատերազմը: Վերջինն ասելով՝ գոնե այս սերնդի համար կլինի վերջինը: Գոնե 50-100 տարի խաղաղություն կլինի: Թե չէ ո՞վ կարող է վերջինի մասին ասել: Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2020/10/18/1144695/?fbclid=IwAR3cnmOVNs7ejc7-Lfns78vmYsJTB2PJwCyVVNO3-O3ok3YqR2wGsGo112o]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր