2796 դիտում
01:46 20-10-2020
Անհասցե կոչերը ցուցադրաբար մերժվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից. Մասիս Մայիլյան
Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի ստեղծած իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկի՝ չսահմանափակվելով անհասցե կոչերով, որոնք ցուցադրաբար մերժվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից:
Այս մասին նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և մարդու իրավունքների պաշտպանների հոկտեմբերի 19-ին կայացած համատեղ հանդիպմանը՝ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ որպես արդյունավետ միջոց Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:
Հաղորդագրության մեջ նշված է. «Իր ելույթում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը: Որպես տարածաշրջանային խաղաղության և կայունության լրացուցիչ վտանգ՝ ԱՀ արտաքին գործերի նախարարն առանձնահատուկ շեշտել է Թուրքիայի անմիջական մասնակցությունն Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողություններին, այդ թվում՝ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների Ադրբեջան տեղափոխման և Ադրբեջանի զինված ուժերում ներգրավման միջոցով:
Արցախի ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ միջազգային հանրությունը չի կարող չեզոք մնալ պատերազմի և խաղաղության միջև ընտրության հարցում, քանի որ իր անհաղորդությամբ նպաստում է Արցախի ժողովրդի մեկուսացմանը: Իսկ դա հենց այն է, ինչին ձգտում են Ադրբեջանը և Թուրքիան, որոնք Արցախի մեկուսացումը դիտարկում են որպես ռազմական դիմակայության և ագրեսիայի կարևոր տարր:
Նախարարը նշել է, որ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ժամանակ դիտավորյալ թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և կենսական ենթակառուցվածքները: Ներկայացնելով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հասցեագրման ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը՝ նախարար Մայիլյանն ընդգծել է նաև տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից Արցախի ժողովրդին անմիջական աջակցության տրամադրման անհրաժեշտությունը:
Մասիս Մայիլյանը շեշտել է, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ավելի ակտիվ և գործուն քայլեր ձեռնարկի՝ չսահմանափակվելով անհասցե կոչերով, որոնք ցուցադրաբար մերժվում են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից: Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը որպես արդյունավետ միջոց՝ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիան դադարեցնելու, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»:
Նմանատիպ նյութեր
10936 դիտում
17:30 11-06-2017
Անակնկալ պատերազմի հավանականությունը գրեթե բացառվում է. Մասիս Մայիլյան. Tert.am
3150 դիտում
16:10 08-10-2019
Որոշել եմ առաջադրել իմ թեկնածությունը Արցախի նախագահի ընտրություններում. Մասիս Մայիլյան
4147 դիտում
23:14 08-12-2019
Մասիս Մայիլյան. Այս ընթացքը կասեցնել հնարավոր չէ
Այս բաժնից
1192 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1561 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1078 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել