3423 դիտում
10:16 20-10-2020
Ի զեն. բոլոր ժամանակների մեզ ուղղված հրամայական․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այս օրերին մինչ հայ զինվորը հերոսաբար պաշտպանում է մեր հայրենիքը թշնամուց, թիկունքում նույնպես մեծ աշխատանք է տարվում․ կամավորական խմբերի մարտական պատրաստության համար արագացված կուրսեր են կազմակերպվում՝ մարտական- ֆիզիկական պատրաստությունից մինչև կրակային։
Զենքից օգտվել կարողանալը և մարտական պատրաստություն անցնելը միայն զինվորի համար չեն։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի՝ մեր ամբողջ ազգը պետք է կարողանա անհրաժեշտության դեպքում զենք վերցնել և պաշտպանել իր բաժին հայրենիքը։ Այս հարցում հայ աղջիկներն ու կանայք ոչնչով չեն զիջում մեր տղամարդկանց։ Օրեր առաջ այցելել էինք Երևանի թիվ 50 հիմնական դպրոց, որտեղ արցախյան ազատամարտի մասնակից, ինֆորմացիոն-հոգեբանական պայքարի մասնագետ, ՀՀ ԱԱԾ պահեստազորի փոխգնդապետ Արթուր Պողոսյանն անցկացնում էր մարտական պատրաստության համար արագացված կուրսեր։
Պարապմունքներն անցնում են նաև Ծիծեռնակաբերդի բարձունքի անտառներում՝ ֆիզիկական վարժանքներ, տեղանքում կողմնորոշվելու հմտությունների զարգացում և այլն։ «Մենք մտածողություն ենք զարգացնում, մասնակիցները դառնում են ավելի կարգապահ, ճկուն և դիմացկուն։ Ռազմի դաշտում մանրուքներ չկան»,- սովորեցնում է արցախյան ազատամարտի մասնակիցը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2109 դիտում
09:38 21-01-2015
Մեզ պետք չէ, որ մեզ կարեկցեն, խղճան, ցավակցեն, համակրեն, սիրեն, մեզ պետք է, որ մեզ հարգեն. Առավոտ. խմբագրական
5372 դիտում
10:17 01-02-2018
Ադրբեջանին զենք վաճառողը սատարում է ահաբեկչությանը, Դավիթ Բաբայան. «Հայկական ժամանակ»
11990 դիտում
16:49 28-10-2020
Այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն. Վիտալի Բալասանյան
Այս բաժնից
937 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»