8318 դիտում
11:05 20-10-2020
«Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ». Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով եւ մեկուսանում է
Պատերազմի ժամանակ բոլորիս առաջնահերթություններն են փոխվում. բայց այլ վտանգների հանդեպ զգոնությունը չպետք է թուլացնել ոչ մի վայրկյան՝ հատկապես համավարակի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Սխալներ անում են բոլորը, ես էլ բացառություն չեմ։ Վստահ եմ, որ հանգիստ կհաղթահարեմ, բայց հիմա ավելի զգոն պետք է լինեմ, որ հանկարծ որևէ մեկին չվարակեմ։ Ներող, որ մի քանի օր մեկուսանամ։ Բայց դա չի նշանակում, որ կորում եմ։ Հեռավար կգործեմ մի քանի օր։
Իսկ Արցախում այս օրերին տղաներն ու աղջիկներն ինչ անում են, շնորհակալության համար չեն անում, բայց ես կասեմ շնորհակալություն բոլորին, ում գործը տեսել եմ։ Այս անգամ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել արդեն ընկալելի ձևակերպմամբ հատուկ զորքերին՝ մեր Սպիտակ բանակին .
Շահեն, Հայկուհի, Դավիթ... բոլորի անունը չեմ կարող նշել, բայց բոլորիդ շնորհակալություն։
Բժշկման ճակատում նույնպես եկեք նորից վերաիմաստավորենք և ամեն վարկյան ինքներս մեզ ասենք՝ մենք միայն միասին կարող ենք և պարտավոր ենք տեր կանգնել մեր առողջությանն ու հայ զինվորի ապաքինմանը։
Աստված պահապան մեր Սպիտակ բանակին։ Վարձքներդ կատար, կյանքեր փրկող հրեշտակնե՛ր»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
559 դիտում
17:21 30-03-2023
Ցավոք, չենք նկատել, թե ինչպես է բուհական համակարգը շարունակաբար մեկուսանում հետազոտական բաղադրիչից. Փաշինյան
64930 դիտում
09:04 15-01-2014
Մանդատը վայր դրած Թևան Պողոսյանը առաջիկայում կարող է պաշտոն ստանալ. ՀԺ
1398 դիտում
20:18 01-02-2014
Թևան Պողոսյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու իր դիմումը
Այս բաժնից
640 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
493 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
625 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան