548 դիտում
10:39 21-10-2020
Ներքաղաքական բանավեճը պետք է լինի կոռեկտ և չիջնի գզվռտոցի մակարդակի․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Մենք հասկանում ենք իրավիճակը, շատ բան ունենք ասելու, բայց առայժմ լռում ենք, կխոսենք, երբ պատերազմն ավարտվի»,- խոստանում են ներկա իշխանության ընդդիմախոսները: «Մենք հիմա բան չենք ասում, բայց հենց որ պատերազմն ավարտվի, դուք ձեր հալը կտեսնեք»,- սպառնում են իշխանության ներկայացուցիչներն ու համախոհները՝ ակնարկելով ինչ-որ «դավաճանությունների» և «թշնամու հետ համագործակցության» մասին: Ստացվում է, որ կողմերը հազիվ են իրենց զսպում, որ իրար կոկորդ չկրծեն:
Ենթադրում եմ, որ մոտ ապագայում սպասվում է այն, ինչ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անվանել է «հետպատերազմյան գզվռտոց», որն, իհարկե, ամենևին ցանկալի չէ մեզ համար: Ըստ էության, այդ գզվռտոցն արդեն իսկ առկա է, որովհետև ասել՝ «ես գտնում եմ, որ դու սրիկա ես, բայց առայժմ դա չեմ ասում» հավասարազոր է այդ նույն բանն ասելուն:
Այդ անցանկալի բանավեճի վերջին առիթն էր անցած շաբաթ հնչած մի շարք կուսակցությունների առաջարկը/պահանջը՝ Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին ստեղծելու մասին: Գաղափարն անձամբ ինձ դուր չի գալիս՝ պատերազմի ժամանակ պետք է լինի կենտրոնացված ուղղաձիգ իշխանություն՝ մեկ ամբողջական պատասխանատու անձով: Մնացած անձերը և քաղաքական կառույցները պետք է ամեն ինչ թողնեն մի կողմ և օգնեն գործադիր իշխանությանը: Վերջինս էլ պետք է ամեն ինչ մի կողմ թողնի և օգտագործի նախկին նախագահների, այլ պաշտոնյաների, ինչպես նաև բոլոր կուսակցությունների փորձը, ներուժը, կապերը: Ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ ստեղծելու առաջարկը թեև, իմ կարծիքով, իմաստալից չէ, բայց, վստահ եմ, պայմանավորված է անկեղծ մտահոգություններով և ինքնին որևէ բացասական լիցք չի պարունակում:
Բացասական լիցքերը, կամ Տեր-Պետրոսյանի խոսքով ասած, «վտանգավոր սիգնալներն» առաջանում են այն ժամանակ, երբ բանավեճը գնում է սխալ ուղղությամբ, երբ մարդիկ, նույնիսկ պատերազմի ժամանակ, օգտագործում են ցանկացած առիթ՝ իրար մեղադրելու, ատելության թույնը նախկին նախագահների կամ ներկա վարչապետի վրա թափելու համար:
Այսպիսով, Արցախի նախագահի՝ տարբեր հայացքներ ունեցող գեներալների հետ խորհրդակցելը ճիշտ էր, Ստեփանակերտում Արցախի նախկին նախագահների հանդիպում կազմակերպելը ճիշտ էր, Հայաստանի վարչապետի՝ արտախորհրդարանական ուժերի հետ և Արցախի նախկին ղեկավարների հետ հանդիպումներ անցկացնելը ճիշտ է: Սեփական քաղաքական նախասիրություններից ելնելով՝ թշնամիներ և դավաճաններ «բացահայտելը» և դրա մասին ֆեյսբուքում գրելը սխալ է:
Եթե անգամ հիմա հրադադար հաստատվի (ինչի վերաբերյալ խիստ կասկածում եմ), ապա միևնույն է՝ պատերազմը վաղ թե ուշ շարունակվելու է: Իսկ դա նշանակում է, որ ներքաղաքական բանավեճը բոլոր դեպքերում պետք է լինի զուսպ և կոռեկտ ու չիջնի գզվռտոցի մակարդակի»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2782 դիտում
09:56 08-12-2021
Գլխավոր դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետ. «Ժողովուրդ»
1647 դիտում
10:25 15-10-2019
Քարոզչական պատերազմում իշխանությունն ու նրա երկրպագուները պետք է ավելի զուսպ, կոռեկտ լինեն․ «Առավոտ»
Այս բաժնից
934 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»