1650 դիտում
10:25 15-10-2019
Քարոզչական պատերազմում իշխանությունն ու նրա երկրպագուները պետք է ավելի զուսպ, կոռեկտ լինեն․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Սովորաբար (ամբողջ աշխարհում) լրատվամիջոցները զբաղված են իրենց թիմերի կողմից կազմակերպած քարոզչությամբ՝ հակառակորդներին վարկաբեկելով, յուրայինների թերությունները «չնկատելով»: Հաշվի առնելով, որ ՍԴ-ն պետք է քննարկեր ԱԺ-ի կողմից՝ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու դիմումը, այդ իրադարձությանն ընդառաջ պետք էր կոմպրոմատ պեղել ՍԴ նախագահի վրա: Կոմպրոմատի «որսի» արդյունքներն այնքան էլ տպավորիչ չէին՝ ինչ-որ բնակարաններ, որոնց վերաբերյալ այդպես էլ չէր ասվում՝ դրանք օրինակա՞ն են ձեռք բերվել, թե՞ ոչ:
Աննա Հակոբյանը գնացել էր Շվեյցարիա: Այստեղ «որսալու» կարիք էլ առանձնապես չկա: Կարելի է տանը նստած մոգոնել, որ նա շրջագայում է հատուկ ինքնաթիռով կամ բիզնես կլասով: Քարոզչական պատերազմում ամեն ինչ «ընդունելի է»: Պարզապես նման դեպքերում, կարծում եմ, իշխանությունն ու նրա երկրպագուները պետք է ավելի զուսպ, ավելի կոռեկտ և, կասեի՝ վեհանձն լինեն: Որովհետև ուժը նրանց ձեռքին է: Երբ կողմերը սկսում են իրար խրատել, թե ինչպիսին պետք է լինեն լրատվամիջոցները, իշխանական կողմի պատասխանատվությունն, այնուամենայնիվ, ավելի մեծ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2161 դիտում
10:31 19-03-2020
Քաղաքական գործիչները արտակարգ դրության ժամանակ պետք է լինեն առավելագույնս զուսպ․ «Առավոտ»
1167 դիտում
08:43 18-03-2014
Բրեժնևը և Սուսլովը ավելի՞ զուսպ էին, քան Պուտինն ու Սուրկովը․ Առավոտ
548 դիտում
10:39 21-10-2020
Ներքաղաքական բանավեճը պետք է լինի կոռեկտ և չիջնի գզվռտոցի մակարդակի․ «Առավոտ»
Այս բաժնից
946 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1069 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»