288 դիտում
10:51 21-10-2020
Ինչպես է արտասահմանյան մամուլը լուսաբանում Արցախյան պատերազմը․ «Մեդիա պաշտան»
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 16-ից 18-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։
Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։
BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 4 ծավալուն հրապարակում։ Լրատվականն անդրադարձել է քաղաքների հրթիռակոծության, ապա՝ հումանիտար հրադադարը խախտելու վերաբերյալ կողմերի փոխադարձ մեղադրանքներին։
CNN լրատվական գործակալությունը հրապարակել է 2 հոդված։ Լրատվամիջոցը նշել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ»։
Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 8 հոդված։ Լրատվամիջոցը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հեռախոսազրույցին, որի ժամանակ Էրդողանը նշել է, որ «Կանադայի կողմից Թուրքիային սպառազինության որոշ տեսակների մատակարարումը դադարեցնելու որոշումը հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն»:
Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 2 ծավալուն հոդված, որոնցում ամփոփված են վերջին օրերի ռազմական գործողությունները և դրանց վերաբերյալ հակամարտող կողմերի հայտարարությունները։
Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 3 հոդված։ Գերմանական գործակալությունն անդրադարձել է Ռուսական ռազմական նավերի Կասպից ծովում սկսած զորավարժությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին։ Լրատվամիջոցն անդրադարձել է նաև Ադրբեջանական կողմի «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը, նշելով նաև, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ևս պարբերաբար հրթիռակոծման է ենթարկվում։
[b]«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն[/b]
Նմանատիպ նյութեր
1009 դիտում
19:26 27-05-2024
«Ադրբեջանական մամուլը Բագրատ Սրբազանի դեմ հարձակվում է նույն բառամթերքով, ինչ նիկոլական մամուլը»․ քաղաքագետ
2366 դիտում
19:20 08-02-2019
«Պանարմենիան Մեդիա Գրուպը» հայտարարում է որպես մեդիա միավորում գործունեությունը դադարեցնելու մասին
Այս բաժնից
934 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1066 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»