2401 դիտում
14:17 05-12-2020
Դավիթ Բեկի նկատմամբ զինված հարձակումը հավասարեցված է Ռուսաստանի ցանկացած քաղաքի նկատմամբ զինված հարձակմանը. Էդմոն Մարուքյան
Սիրելի՛ հայրենակիցներ, մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ ունեն որոշակի վախեր, որ թշնամին կարող է ոտնձգել իրենց բնակավայրերին, քանի որ սահմանն անցնում է արդեն նրանց համայնքներին շատ մոտ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է միեւնույն անվտանգային գոտում, ինչ Ռուսաստանի Դաշնությունը՝ ներքոհիշյալ ռազմաքաղաքական իրավապայմանագրային բազայի գործողության պայմաններում.
- 1992թ. մայիսի 15-ին ստորագրվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ՀԱՊԿ հիմնադիր-անդամ։ Հայաստանի տարածքի վրա հարձակումը հավասարազոր է ողջ ՀԱՊԿ նկատմամբ հարձակման, քանի որ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի ուժով՝ Պայմանագրի անդամ պետություններից որեւէ մեկի ագրեսիայի ենթարկվելու դեպքում (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում)՝ դա մասնակից պետությունների կողմից դիտարկվում է որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանն սպառնացող զինված հարձակում) պայմանագրի մասնակից բոլոր պետությունների նկատմամբ՝ համապատասխան ռազմաքաղաքական հետեւանքներով։
- 1992թ. սեպտեմբերի 30-ին կնքվել է ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիր, որով Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը հայ սահմանապահների հետ համատեղ իրականացնում է Իրանի եւ Թուրքիայի հետ պետական սահմանի պաշտպանությունը։
- 1997թ. օգոստոսի 29-ին կնքվել է ՀՀ եւ ՌԴ միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր, որն ուժի մեջ է 1998թ. նոյեմբերի 05-ից։
- 2000 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքվել է «ՀՀ եւ ՌԴ միջեւ համատեղ անվտանգության ապահովման նպատակով զորքերի (ուժերի) կիրառման համատեղ պլանավորման հարցերի մասին» համաձայնագիր, որն ուժի մեջ է 2000թ. դեկտեմբերի 19-ից։
- 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում ՀԱՊԿ պայմանագրի հիման վրա՝ ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ ԶՈւ եւ ՌԴ ԶՈւ զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին համաձայնագիր է կնքվել, որը վավերացվել է ՌԴ կողմից՝ 2017թ. հուլիսի 19-ին, ՀՀ կողմից՝ 2017թ. հոկտեմբերի 05-ին։ Այն եւս գործում է։
- 2015թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր է կնքվել, որն ուժի մեջ է 2017թ. հունվարի 11-ից։
Այսինքն՝ ՀՀ Սյունիքի մարզի եւ այս իրավական հիմքերի առկայության պայմաններում պետք է առաջացնի միեւնույն ռազմաքաղաքական հետեւանքները։
Ամեն դեպքում, կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է թարմացնել մեր իրավապայմանագրային հենքը՝ կնքելով նոր անվտանգային բնույթի պայմանագիր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ։ Ու սա նաեւ կփարատի ՀՀ քաղաքացիների վերոնշյալ մտավախությունները՝ մեր տարածքի անվտանգության վերաբերյալ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Սիրելի՛ հայրենակիցներ, Մարզերում բնակվող մեր հայրենակիցների հետ շփումների արդյունքում հասկացել ենք, որ մարդիկ...
Posted by Edmon Marukyan on 2020 թ. դեկտեմբերի 4, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
6269 դիտում
23:50 09-12-2020
«Թող կանոնավոր զորք բերեն Դավիթ Բեկի սահման, թշնամին 1,5 կմ է հեռու»․ Դավիթ Բեկի վարչական ղեկավար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
781 դիտում
16:39 20-10-2024
Դատավոր Վարսենիկ Մելքոնյանը Շիրակի մարզից գործուղվում է Սյունիք
1039 դիտում
14:32 20-10-2024
Զինծառայողների ատեստավորման գործընթացը շարունակվում է