211652_close_icon
views-count5555 դիտում article-date 23:34 21-10-2020

Հայաստանի և Արցախի նախկին նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայելու համար․ «Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» կուսակցությունն ուշադրությամբ հետևում է մեր Հայրենիքի համար բախտորոշ այս ժամին Հայաստանի և Արցախի հանրապետությունների նախկին նախագահների հանդիպումներում ընթացող քաղաքական քննարկումներին: Այս մասին ասվում է կուսակցության տարածած հայտարարության մեջ։ «Մենք ողջունում ենք մեր քաղաքական կյանքում արձանագրված այդ բացառիկ իրողությունը և վստահ ենք, որ նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային դիմակայելու ու Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար: Հայ ժողովրդի և հայկական երկու պետականությունների հեղինակավոր և կարող ուժերի համախմբումն անքննելի հրամայական է դարձել այսօր: Բոլորս` մեծ ու փոքր, կին ու տղամարդ, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, պետական պաշտոնյան նվիրվենք Հայրենիքի փրկությանը: Աստված օգնական»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր