211652_close_icon
views-count2011 դիտում article-date 10:50 24-10-2020

Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու համար․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքական ծագման ապրանքների ներմուծումը դեկտեմբերի 31-ից 6 ամիս ժամկետով արգելված է։ Երբ հարց հնչեց, թե ինչու է այդ արգելքը դեկտեմբերի 31-ից և ոչ հենց այսօր, պետական գերատեսչություններից պատասխանը հետևյալը եղավ՝ որպեսզի տնտեսավարողները 2 ամիս ժամանակ ունենան փոփոխություններին հարմարվելու համար։ Այսինքն՝ նոր շուկաներ գտնելու՛, վերադասավորվելու՛ համար, այլ ոչ թե՝ թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու։ Իսկ որ այդպիսի դեպքեր կլինեն, հաստատ է, որովհետև երեկ մի առևտրականի հետ պատահաբար զրույցի ենք բռնվել և իմացել, որ այդպիսիք էլի կան՝ պատճառաբանելով, թե 2 ամիս ժամանակ ունեն և հարմար է, որովհետև «նիսյա» էլ են առետուր անում Թուրքիայի հետ։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, պետությունն աջակցում է, ժամանակ է տալիս, նույնիսկ կոչ է անում, որ արդեն ներկրված՝ թուրքական ծագման ապրանքը չբոյկոտի հանրությունը, որպեսզի այդ առետրականները չսնանկական, կարողանան վարկային պարտավորությունները մարել, իսկ այդ նույն առևտրականները ժամանակն օգտագործում են նոր ներկրումների համար։ Սա՝ որպես ահազանգ ենք հնչեցնում, որովհետև պետության անվտանգային հարցն այս պահին կարևոր է այս համապատկերում տնտեսական հարցից։ Եվ անկեղծ ասած՝ ապշած ենք նոր ներկրումներ անող այդ առևտրականների պահվածքից. ինքնապահպանման տարրական բնազդը չի՞ գործում…»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր