11892 դիտում
17:36 24-10-2020
Արամ Սարգսյան. Ինչո՞ւ են Ալիևի տեսակետներն այսքան փոխվել
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ֆրանսիայի Ֆիգարոյին հարցազրույցում Ադրբեջան կոչվող պետության նախագահն ասում է.
1) Ինքը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանը դադարեցնի... Ինքը այս պատերազմի ժամանակ՝ մինչ այդ մշտապես ասել է, որ կդադարեցնի միայն. եթե հայկական զորքերը դուրս բերվեն ԼՂ տարածքից։
2) Ասում է, որ խնդրի լուծումը տեսնում է քաղաքական տարբերակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրների շրջանակում։ Նախկինում ինքն ասում էր, որ խնդիրն ունի միայն ռազմական լուծում, իսկ քաղաքական գործընթացներում տեսնում էր Թուքիայի պարտադիր մասնակցությունը։ Մինսկի խմբի առաջարկը Մադրիդյան սկզբունքներն են, որ, իմ կարծիքով մեզ ավելի շահեկան են, քան «Տարածքներ»՝ խաղաղության դիմաց՝ ծրագրով առաջարկվողը։
3) Առաջարկում է բանակցային սեղանի նստել այսօրվա շփման գծի իրողությամբ և ստատուս քվոյով։ Անգամ իրենց հրապարակած և ներքին լսարանի համար հորինված քարտեզներով՝ իրենք առանձնապես բան չեն գրավել։
4) ԼՂ ապագան տեսնում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ ապրելով։ Սա առաջին դեպքն է, որ չի շեշտել Ադրբեջան կոչվող պետության տարածքային ամբողջականության շրջանակներում։
Հ.Գ. Ինչո՞ւ են Ալիևի տեսակետներն այսքան փոխվել, պատախանները թողնում եմ ձեզ։ Չթերագնահատելով արված ահռելի քաղաքական աշխատանքը, համոզված եմ, որ հիմնականը մեր բանակի անձնվեր պայքարի արդյունքն է, ու նաև կարծում եմ, որ նման իրավիճակում մենք էլ պետք է դեմ չլինենք դադարեցնել կրակը և խնդիրը տեղափոխել քաղաքական դաշտ: Եթե. Իհարկե, չենք ծրագրում գրավել Բաքուն»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1000 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
979 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
913 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր