17585 դիտում
19:06 24-10-2020
Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ. Armeniasputnik.am
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին։ Ինչպես հաղորդում է [url=https://armeniasputnik.am/world/20201024/25049104/erdoxany--makronin-khorhurd-e-tvel-hogebuyji-mot-gnal.html?fbclid=IwAR1j0qhFpKnhZceULC5fniXPHfxbfGOwQaXRV7A4FmxcekQsIiiSxPAWKDg]Armeniasputnik.am[/url]-ը, Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ։
«Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Կայսերի քաղաքում։
Ավելի վաղ Մակրոնը ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով՝ հայտնելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում պետք է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:
Նմանատիպ նյութեր
2660 դիտում
12:44 27-03-2015
Ֆրանսիայում կործանված A320 օդանավի 2-րդ օդաչուն 1,5 տարի բուժվել էր հոգեբույժի մոտ
2966 դիտում
20:52 29-05-2022
Թուրքի հետ գնալ խաղաղության՝ նշանակում է յաթաղանը ավելի մոտեցնել․ Դավիթ Ամալյան. Armeniasputnik.am
Այս բաժնից
1192 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1558 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1078 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել