20539 դիտում
16:28 25-10-2020
Խոշոր ավտովթար Երևանում. Մալաթիայի թաղապետարանի դիմաց 18-ամյա վարորդը Nissan-ով տապալել է ծառն ու գլխիվայր շրջվել. նրան և 18-ամյա 2 ուղևորներին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Արամազդ Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեբերի 23-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ժամը 21:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 18-ամյա Մհեր Գալոյանը իր վարած Nissan մակնիշի 17 ՍV 700 համարանիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատավայրի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Գալոյանն ու ուղևորներ, Աշտարակ քաղաքի բնակիչ, 18-ամյա Սերյոժա Քամանչաջյանը և Երևանի բնակիչ, 18-ամյա Էրիկ Հովակիմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+