211652_close_icon
views-count509 դիտում article-date 09:01 27-10-2020

Տեղեկատվական անվտանգությունը՝ ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Մեր օրերի նոր սերնդի պատերազմներում, երբ ռազմաճակատի գիծ ասվածը դասական իմաստով գոյություն չունի, ռազմական գործողությունները հիմնականում օջախային բնույթ են կրում, իսկ սոցիալական ցանցերում տեղեկատվությունը համընդհանուր հասանելի է՝ տեղեկատվական հոսքերի կանոնակարգումն առաջնային ազգային անվտանգության կարևորություն է ստանում: Հասարակության համար լինելով տեղեկատվության հիմնական հարթակ՝ սոցիալական ցանցերը վերածվել են բախումների ոչ պակաս կարևոր տեղեկատվական հսկայական հարթակների: Վերոհիշյալ հարթակներում պատերազմը գնում է երկու՝ սեփական հասարակությանը թշնամու ապատեղեկատվության մեծ հոսքի ազդեցությունից զերծ պահելու և միջազգային հանրությանը պատերազմի իրական պատկերը հասցնելու ուղղությամբ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր