3378 դիտում
08:48 27-10-2020
Թրամփի ուշադրությունն այլ ուղղությամբ է կենտրոնացած. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և, առհասարակ, ԱՄՆ-ի ուշադրությունն առաջիկա շաբաթներին կենտոնացված է լինելու միայն ընտրությունների վրա։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ամերիկացի փորձագետ, դիվանագետ Ջոն Հերբսթը՝ նշելով, թե ավելի ուրախ կլիներ, եթե Ամերիկան շատ ավելի ակտիվ լիներ և փորձեր ինչ-որ կերպ ազդել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վրա։
Վերջինիս համար սպասելի էր, որ ԱՄՆ-ում արտգործնախարարների մակարդակով կհասնեին հումանիտար հրադադարի, և միևնույն ժամանակ սպասելի էր, որ այդ պայմանավորվածությունը չի կատարվելու։
«Իրական հարցն այն է՝ երկու առաջնորդներն ուզո՞ւմ են դադարեցնել պատերազմը, նրանք ուզո՞ւմ են վերադառնալ տուն, և կկատարվի՞ արդյոք հրադադարի համաձայնությունը։ Ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է ինչ-որ կերպ վերահաստատել և կյանքի կոչել հրադադարի այն համաձայնությունը, որը ձեռք բերվեց Ռուսաստանի մայրաքաղաքում 10 օր առաջ։
Բայց ես կասկածում եմ, որ երկու առաջնորդներն այնքան էլ չեն ուզում գնալ այդ հանդիպմանը»,- նշեց նա։ Հավելենք, որ ադրբեջանական կողմը չպահեց նաև հումանիտար հրադադարի հասնելու երրորդ փորձը և երեկ կրկին դիմեց սադրանքի։ Այս կոնտեքստում մնում է սպասել՝ ինչ կտա հոկտեմբերի 29-ին Ժնևում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4710 դիտում
02:33 26-05-2016
Հենրիխ Մխիթարյան․ Այժմ ամբողջությամբ կենտրոնացած եմ հավաքականի խաղերի վրա
12292 դիտում
16:54 03-02-2017
Հերի՛ք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
928 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»