1371 դիտում
16:03 09-12-2021
ԼՂ-ում խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են խաղաղ կյանքի վերականգնման, ռազմագերիների վերադարձի խնդիրների ուղղությամբ. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ
Tert.am-ը գրում է. Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործողության շրջանակում ռուս զինծառայողներն այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ մարդասիրական խնդիրների լուծման վրա, ասել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Ի լրումն կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման, մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման՝ միաժամանակ մարդասիրական խնդիրների հաջող լուծման վրա», - հինգշաբթի օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների առաջ ճեպազրույցում ասել է Գերասիմովը։
Այդ խնդիրներից գլխավորը նա անվանել է «տարածքի և օբյեկտների ականազերծումը, ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը, մահացածների մարմինների որոնումը, մարդասիրական պարագաների առաքման անվտանգությունը և ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը»:
«Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են խաղաղապահ խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում, ավելի քան մեկ տարի առաջ նրանց հաջողվեց կասեցնել արյունալի պատերազմը և պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար», - հավելել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Նմանատիպ նյութեր
1598 դիտում
18:52 30-09-2021
Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի և Բաքվի հետ հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»