12584 դիտում
14:10 27-10-2020
Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցություններին Թուրքիայի մասնակցության հնարավորությունը
Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավումը պետք է համաձայնեցվի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։
Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե Թուրքիան արդյոք պե՞տք է ավելի շատ ներգրավված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով բանակցությունների հաջորդ ռաունդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այստեղ կարեւոր է միայն երկու կողմերի տեսակետը, նկատի ունենք հակամարտող երկրներին՝ Ադրբեջանին եւ Հայաստանին։
Միայն առճակատող երկրներն են կարող համաձայնություն տալ կամ ցանկանալ կարգավորման գործընթացում այս կամ այն պետության մասնակցությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1102 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
871 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1084 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին