14140 դիտում
16:44 27-10-2020
Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան. ԱԺ փոխնախագահ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը կդիմի այն ժամանակ, երբ վստահ լինի, որ կստանա միանշանակ դրական պատասխան: «[url=https://armenpress.am/arm/news/1032911.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սիմոնյանն ասաց հոկտեմբերի 27-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:
«ՀԱՊԿ-ում և նմանատիպ այլ կառույցներում որոշումները կայացվում են կոնսենսուսային տրամաբանության մեջ: Այսինքն՝ այն պարագայում, երբ մենք տեսնենք, որ անհերքելի փաստեր կան, որոնք դժվար կլինի ՀԱՊԿ-ի քննարկման շրջանակներում կասկածի տակ դնել, այդ քայլը կարվի այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ այն կստանա միանշանակ դրական պատասխան: Այսօր մենք դրա կարիքը չունենք, բայց ՀՀ սահմանի վտանգի պարագայում, ես վստահեցնում եմ, որ մեր դաշնակիցներն ու գործընկերները չեն թողնի, որ այդ իրավիճակը շատ խորանա»,- ասաց Սիմոնյանը:
Ավելի վաղ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հոկտեմբերի 27-ին առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:
Նմանատիպ նյութեր
3364 դիտում
09:36 30-09-2020
Հայաստանը կդիմի՞ ՀԱՊԿ-ին․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
973 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1045 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1345 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ