1950 դիտում
09:27 28-10-2020
ՄԽ համանախագահ երկրները պետք է գործուն լուծումներ առաջարկեն․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Խախտելով հրադադարի երրորդ պայմանավորվածությունը՝ թուրքական դաշինքը իր համար լուծում է նաև մեկ այլ խնդիր՝ փորձում է արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելությունն ընդհանրապես: Այդ քայլով թշնամին առաջ է տանում պատերազմի հենց մեկնարկին ունեցած իր հիմնական նպատակը՝ Թուրքիային ներգրավել բանակցային գործընթացներում: Ադրբեջանին թույլ չտալով գնալ զինադադարի՝ Թուրքիան համաշխարհային հանրությանը և համանախագահներին ասում է, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ պատերազմական գործողությունները դադարեցնել:
Հրադադարի հաստատման նախորդ երեք փորձերը փորձագիտական շրջանակներում համապատասխան եզրահանգումների բերեցին: Այսօր այդ համայնքում ավելի շատ է շրջանառվում այն կարծիքը, որ առանձին երկրների կողմից հրադադար հաստատելու գործողություններն անարդյունավետ են և Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է միասնական ջանքեր գործադրեն ու գործուն լուծումներ առաջարկեն պատերազմը կանգնեցնելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1812 դիտում
10:01 24-11-2016
Պետք է առաջարկեն փաստաթուղթ, որը կամուրջ կլինի Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև. Մեթյու Բրայզա. «168 ժամ»
822 դիտում
09:37 22-06-2022
Պետությունը պետք է գործուն մասնակցություն ունենա․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2245 դիտում
09:00 15-10-2024
Իշխանությունների «սրտի օլիգարխը» այլ ոլորտներում էլ է «դաշտը գրավում». «Փաստ»
1675 դիտում
08:52 15-10-2024
Ի՞նչ է կատարվում հայկական ֆուտբոլում. խնդիրը միայն Պետրակովը չէ. «Փաստ»
1474 դիտում
08:43 15-10-2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շուրջ պարպերաբար ծավալվող սկանդալների ալիքը նոր թափ է հավաքում. «Ժողովուրդ»