1878 դիտում
10:01 24-11-2016
Պետք է առաջարկեն փաստաթուղթ, որը կամուրջ կլինի Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև. Մեթյու Բրայզա. «168 ժամ»
«168 ժամ» թերթը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հետ.
«Այն, ինչ պետք է արվի, հետևյալն է՝ պետք է ոսկե միջին գտնվի, այսպես կոչված, Կազանի և Մադրիդի փաստաթղթերի միջև։ Երևանն ասում է, որ հավանում է Կազանի փաստաթուղթը, Բաքուն ասում է՝ Մադրիդի փաստաթուղթը, թեև սկզբնական փուլում Բաքուն այն չէր ցանկանում ստորագրել։ Ես կարծում եմ, որ համանախագահներն իրենց առաջնորդների՝ նախագահների հետ իմաստուն կգտնվեն, եթե առաջ մղեն այն, ինչ նախագահ Պուտինն առաջարկեց Սանկտ Պետերբուրգում, որի էությունը կայանում էր հետևյալում՝ մեղմացնել այս երկու մոտեցումների միջև առկա տարբերությունները։
Հիմնական տարբերությունները հետևյալն են՝ Մադրիդյան փաստաթղթում խոսվում է շրջակա բոլոր յոթ տարածքների վերադարձի մասին, Կազանում խոսք է գնում միայն հինգի մասին։ Ինչ-որ կերպ արմատապես հարցը կարող է լուծվել, կարող է լինել նաև համաձայնագիր։ Բայց անիմաստ է խոսել համաձայնագրի կետերի մասին, եթե նախագահները ժամանակ չեն անցկացնում միմյանց հետ և չեն վերականգնում վստահությունը միմյանց միջև»,-ասել է Բրայզան ու հավելել. «Եթե դա տեղի չունենա, ոչ մի կողմն իրեն վստահ չի զգալու զիջումներ անելու համար, և հայտարարությունները լինելու են քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար։ Նախագահները պետք է նստեն ու համանախագահների հետ խոսեն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2009 դիտում
09:34 28-06-2016
Մինսկի խումբը պետք է պարզաբանում պահանջի Ալիևից. Մեթյու Բրայզա. «168 ժամ»
3226 դիտում
10:13 14-09-2019
Բաքվում կա նոր մակարդակի վստահություն վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ. Մեթյու Բրայզա․ «168 ժամ»
1752 դիտում
15:41 06-11-2014
Վրաստանի միջազգային հեղինակությունը սպառնալիքի տակ է. Մեթյու Բրայզա
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը