1179 դիտում
12:29 28-10-2020
Ֆրանսիայում հայերը ճանապարհ են փակել. ակցիայի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել թուրքերի և հայերի միջև
Ֆրանսիայում ապրող հայերը երկկողմանի փակել են դեպի Վալանս քաղաք տանող A7 մայրուղին: Այդ ընթացքում թուրքեր են հայտնվել այդ տարածքում, և ծեծկռտուք է սկսվել:
[url=https://armenpress.am/arm/news/1033007.html]«Արմենպրես»-[/url]ի հաղորդմամբ՝ նրանք այդպիսով ցանկանում են Ֆրանսիայի ուշադրությունը գրավել և պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանական ահաբեկչական ագրեսիային:
Ֆրանսահայերը նաև պահանջում են տեղի հեռուստաալիքներով ուղիղ եթեր ապահովել, որպեսզի այդ տարբերակով իրենց բողոքն արտահայտեն:
Մասնակիցներից մեկը նշեց, որ իրենց ուժերի ներածին չափով պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի միջազգային հանրությունը ոտքի կանգնի:
«Սահմանին մենք կորցնում ենք մեր 18-20 տարեկան երեխաներին, այդ պատճառով մենք ամեն ինչ անելու ենք, որպեսի մեր ձայնը լսելի դառնա: Եթե հարկ լինի՝ օդանավակայաններ կփակենք, մեր ձայնը պետք է լսելի դարձնենք Ֆրանսիային»,- ասաց մասնակիցը:
Նրանք վանկարկում էին. «Արցախը մե՛րն է», «Հաղթելո՛ւ ենք», «Ալիևը դիկտատոր է», «Էրդողանը և Ալիևը ահաբեկիչներ են», «Ճանաչում», «Հայ զինվոր, մենք քեզ հետ ենք», «Փա՛ռք հայոց բանակին» և այլն:
Ակցիայի ժամանակ, մինչ հայ ցուցարարները Ֆրանսիայից և ամբողջ Եվրոպայից պահանջում էին կանգնեցնել պատերազմը, հայերին մոտեցան թուրքեր և սկսեցին սադրել:
Վերջիններս մուրճով հարվածել են հայ ցուցարարների, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածել: Լևոն անունով մի տղա կորցրել էր գիտակցությունը:
«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում, եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը:
Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց, որ իրենք խաղաղ ցույց էին անում, խցանման մեջ երեք թուրք են եղել, մուրճերով և դանակներով հարձակվել են իրենց վրա:
«Մեր ընկերոջ գլխին են հարվածել, բայց պատասխանը ստացան, երեքն էլ շտապօգնության կարիք ունեն»,- նշեց մասնակիցը:
Դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենան, առաջին բուժօգնություն ցույց տվել տուժածներին, ապա հոսպիտալացրել են հայ տուժածին:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր:
Նմանատիպ նյութեր
3946 դիտում
09:48 03-08-2020
Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. Կանադայում ՀՀ դեսպանություն
1301 դիտում
14:15 04-05-2015
Թուրքիայում բախում է տեղի ունեցել սիրիացի փախստականների և թուրքերի միջև
Այս բաժնից
706 դիտում
22:14 05-02-2025
Հայաստանը Թեհրանում գյուղատնտեսության հարցերով նիստ կանցկացնի
703 դիտում
22:09 05-02-2025
Քննարկվել են ՀՀ և Բրազիլիայի խորհրդարանների միջև առավել ամուր կապերի հաստատմանն առնչվող հարցեր
922 դիտում
20:59 05-02-2025
Հանդիպել են Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած պատվիրակությունները