211652_close_icon
views-count13207 դիտում article-date 16:00 29-10-2020

Վիվառո ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել գովազդային նյութերի տարածումը

Վիվառո ընկերությունը հանդիսանում է գովազդային նյութերի տեղադրման խոշոր պատվիրատու: Հաշվի առնելով երկրում ընթացող լայնածավալ պատերազմը՝ ընկերությունում դեռ մեկ ամիս առաջ որոշում կայացվեց դադարեցնել գովազդային նյութերի հեռարձակումը բոլոր սոցիալական եւ լրատվական կայքերում: Այսօրվանից դադարեցվում է Ռադիո-TV հարթակներում տեղադրվող գովազդային հեռարձակումները եւս: Հաշվի առնելով գործընկեր կազմակերպությունների անխափան աշխատանքն ու ֆինանսական կայունությունը՝ Վիվառո ընկերությունը ինչպես վճարել է մինչ գովազդային նյութերի տեղադրման դադարեցումը, նույն ծավալով էլ շարունակելու է վճարումներ կատարել՝ թեկուզ եւ որևէ գովազդային նյութեր չի տեղադրվում: Նաեւ նշենք լրատվական կայքերում գովազդային հարթակները տրամադրվել են Հայաստան Համահայկական հիմնադրամին՝ հանուն Արցախի զարգացման եւ վերականգման դրամահավաքի նյութերի տեղադրման համար: Թիկունքը պետք է ամուր լինի…

Նմանատիպ նյութեր