2554 դիտում
09:44 02-11-2020
Վաղը ամերիկացիները նախագահ կընտրեն. սպասվում են բարդ ընտրություններ, քաղաքական ցնցումներ և հետցնցումներ. Սուրեն Սարգսյան
Վաղը ամերիկացիները կնախանշեն իրենց պետության և համաշխարհային քաղաքականության ուղենիշը հաջորդող 4 տարիների համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը՝ նշելով․
«Կանխատեսում չեմ անում, բայց համարյա վստահ եմ, թե ով է հաղթելու պատմականորեն այս ծանրագույն պայքարում: Հիմա միայն կնշեմ, որ Բայդենը միջինը 8.5%-ով ավելի բարձր վարկանիշ ունի: Ընտրահամակարգի առանձահատկությունը հաշվի առնելով, «Popular vote»-ի և «Electoral College»-ի միջև տարբերություն կարող է լինել և նախնական թվերը կարող են չարտահայտել վերջնական արդյունքը (տես` 2016թ. օրինակը): Միաժամանակ, 2020թ. առաջին 6 ամիսների իրավիճակում Թրամփին հաղթանակն ավելի հեշտ կտրվեր, սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Ամերիկացիներն էլ փոփոխություններ են ուզում:
Ինչևէ, սպասվում են բարդ ընտրություններ, քաղաքական ցնցումներ և հետցնցումներ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1524 դիտում
10:00 21-04-2014
Երկրաշարժի հետցնցումներ՝ Ճապոնիայում
1565 դիտում
11:28 17-09-2015
Չիլիում մի քանի հետցնցումներ են տեղի ունեցել առաջին ուժգին երկրաշարժից հետո. տեսանյութեր
Այս բաժնից
3922 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1048 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
1558 դիտում
18:05 07-01-2025
Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն