211652_close_icon
views-count1550 դիտում article-date 11:28 17-09-2015

Չիլիում մի քանի հետցնցումներ են տեղի ունեցել առաջին ուժգին երկրաշարժից հետո. տեսանյութեր

Չիլիում երկրորդ ուժգին երկրաշարժն է տեղի ունեցել, այս անգամ՝ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը: Նոր ցնցումը գրանցվել է Իլյապելյա քաղաքից 56 կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա: Ցնցմանը հետևել է ևս 2 ցնցում՝ 4,8 և 5,4 մագնիտուդ ուժգնությամբ: Հիշեցնենք, որ առաջին հզոր՝ 8,3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել էր տեղի ժամանակով ժամը 22:54-ին: Ցնցումների ուժգնությունը գտնվել է մայրաքաղաք Սանտիագոյից 228 կմ դեպի հյուսիս: Առաջին ցնցմանը հաջորդել էին 3՝ 6,4, 7,0 և 6,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ: Իսկ ծովափնյա հատվածի ալիքները հասել էին 3 մետրի: Առայժմ պաշտոնապես հաստատվել է 5 մարդու մահը: Տարհանվել է շուրջ 1 մլն մարդ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր