211652_close_icon
views-count2149 դիտում article-date 15:16 04-11-2020

Հայաստանի ավելի քան 490 համայնքներում հաջորդ տարի ՏԻՄ ընտրություններ են սպասվում

Հայաստանում 2021-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են սպասվում 494 համայնքներում: «[url=https://armenpress.am/arm/news/1033883.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: 2021 թվականի համար պետբյուջեից ԿԸՀ-ի համար նախատեսված է 1 մլրդ 865 մլն դրամ: 385 մլն 981 հազար դրամը կուղղվի ապարատի պահպանման ծախսերին, 58 մլն դրամը նախատեսված է ուսուցման կոմպոնենտի համար, մոտ 1.4 մլրդ դրամ կծախսվի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման նպատակով: «Ըստ էության, հաջորդ տարին ՏԻՄ-երի համար խոշոր տարի է համարվում՝ նկատի ունենաով, որ հաջորդ տարի բազմաթվ համայնքներում ավարտվելու են լիազորությունների ժամկետներ, և պետք է անցկացվեն ՏԻՄ ընտրություններ: ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում մոտ 494 համայնքներում»,- ասաց Մուկուչյանն ու հավելեց՝ այդ թիվը հաշվի են առել՝ այսօրվա ՏԻՄ-երի առկա թվաքանակով: 62 համայնքում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ, 149 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ: Իսկ 283 համայնքում կլինեն և՛ համայնքի ղեկավարի, և՛ ավագանու անդամի ընտրություններ: Ընդհանուր առմամբ նախատեսվում է, որ կձևավորվի մոտ 1 100 ընտրատեղամաս:

Նմանատիպ նյութեր