211652_close_icon
views-count9068 դիտում article-date 17:44 04-11-2020

Օր առաջ պետք է վերադառնալ գովազդային պատվերների նախկին տեմպերին. «Մեդիա Սիսթեմս»-ի մեդիա-տնօրեն Յանա Յանիկյան. SHANTNEWS

[b]Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է պատերազմը, և այն բառի բուն իմաստով արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում ու հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Ի՞նչ փոփոխություններ բերեց պատերազմն այս ոլորտում և ինչպե՞ս է այս իրավիճակին արձագանքում գովազդային շուկան: Այս հարցերի շուրջ [url=https://www.shantnews.am/news/view/796478.html?fbclid=IwAR10MgfMs1ZKzb-ychzfsTvwhcGveuj1s2WbX3WisNtjHdJjx9hWfh6Abkw]SHANTNEWS[/url]-ը զրուցել է «Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանի հետ:[/b] Մինչ գովազդի շուկայի ներկա վիճակը վերլուծելը հարկ է նկատել, որ այս պահին բավականին լուրջ փոփոխության է ենթարկվել մեդիադաշտը, այն հիմնական հարթակը, որտեղ տեղադրվում է գովազդը: Այսօր մեդիա ընկերությունները, անկախ գործունեության տեսակից, կատարում են ահռելի մեծ աշխատանք: Հիմնական մասն աշխատում է 24/7 ռեժիմով, որը անասելի կարևոր է: Այս ծանրաբեռնվածությունը որոշ լրատվամիջոցների համար էականորեն գերազանցում է աշխատանքային հետպատերազմյան շրջանի տեմպին: Լրատվությունն այս պահին, թերևս, ամենապահանջված ապրանքն է: Մյուս կողմից էլ պետք է շեշտել, որ լրատվամիջոցները մի առանձին ճակատով էլ պայքարում են տեղեկատվական պատերազմ կոչվածում: Այստեղ թշնամու, ամենօրյա ռեժիմով տարածվող, ապատեղեկատվության հերքումն ու ճշմարիտ լրատվության հրապարակումը ոչնչով պակաս կարևոր չի առաջնագծում կատարվողից: Հայրենասիրական ու ինքնանվիրման բոլոր դրսևորումներով հանդերձ այս ճակատին նույնպես, պատկերավոր ասած, թիկունքային ապահովում է պետք: Այնինչ, գովազդային շուկան բավականին զգալի փոփոխությունների ենթարկվեց ռազմական դրության հաստատման պահից մինչ օրս։ Շատ ընկերություններ անմիջապես հայտարարեցին գովազդային ակտիվության դադարի մասին: Իհարկե, եղան նաև սակավաթիվ ընկերություններ, որոնք պահպանեցին գովազդային ակտիվությունը՝ տալով դրան ավելի իրավիճակային լուծումներ։ Հաշվի առնելով այն փաստը, որ մեդիա դաշտի հիմնական ֆինանսավորման աղբյուրը գովազդն է՝ ընկերությունների համար լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջացել: Այս իրավիճակի խորացումը կարող է հանգեցնել ինչպես մատուցվող տեղեկատվության ինտենսիվության փոփոխման, այնպես էլ անձնակազմի աշխատավարձերի վճարման անկարողության։ Հետևաբար՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով պետք է օր առաջ քայլ առ քայլ վերադառնալ գովազդային պատվերների գոնե թե նախկին տեմպերին: [b]Իսկ ի՞նչ այլ հետևանքներ կարող է ունենալ գովազդային շուկայի նմանատիպ ճգնաժամը:[/b] Այս իրավիճակն անխուսափելիորեն թողնում է իր հետքը երկրի ընդհանուր տնտեսության վրա։ Խոսքը պարզագույն մեխանիզմի մասին է․ ընկերությունները պետք է գովազդվեն, որպեսզի կարողանան ապահովել իրենց բնականոն գործունեությունը և, հետևաբար, ընդհանուր տնտեսության շրջանառությունը։ Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն բոլորս պետք է հասկանանք, որ նման գործելաոճը չի կարող մեզ ապահովել այն ամուր թիկունքը, որն ավելի քան երբևէ անհրաժեշտ է տվյալ իրավիճակում։ Մանրամասներն՝ [url=https://www.shantnews.am/news/view/796478.html?fbclid=IwAR10MgfMs1ZKzb-ychzfsTvwhcGveuj1s2WbX3WisNtjHdJjx9hWfh6Abkw]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր