811 դիտում
20:26 04-11-2020
Թշնամին 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցրել Ստեփանակերտի բնակելի թաղամասերին․ կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։
Այս մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։
Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։
Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ քաղաքում` բազմաթիվ ավերածություններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ստեփանակերտ. 5-րդ դպրոցի մերձակայք
Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Среда, 4 ноября 2020 г.
Նմանատիպ նյութեր
4823 դիտում
11:32 12-10-2016
Ռուսաստանը նոր ավիահարվածներ է հասցրել Հալեպի բնակելի թաղամասերին. իրավապաշտպաններ
Այս բաժնից
640 դիտում
20:10 21-10-2024
Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի դեսպանի հետ
583 դիտում
19:53 21-10-2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստ է գումարել
1585 դիտում
19:40 21-10-2024
Պլանային ջրանջատում՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում