27740 դիտում
08:51 05-11-2020
Սյունիքի պաշտպանությանը լծված Արտակ Դավթյանը վերադարձել Երևան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն վերադարձել է Երևան:
Արտակ Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե իր առջև դրված խնդիրներն ինքն արդեն ավարտել է, ինչի համար էլ Սյունիքից վերադարձել է: Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն էր, որը հունիսի 8-ին անակնկալ ազատվեց աշխատանքից, իսկ արդեն հուլիսի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ նշանակվեց։
Հետաքրքիրն այն է, որ այս օրերին լարված իրավիճակ է Սյունիքի մարզում, սակայն պաշտպանական աշխատանքները համակարգող Դավթյանը վերադարձել է Երևան: Մեր դիտարկմանը, թե արդյոք սա նշանակում է, որ Սյունիքում որևէ լարվածություն չկա, ինչի համար վերջինս արդեն հետ է վերադարձել, մեր զրուցակիցը կրկնեց, որ ինքը վերադարձել է, քանի որ իր առջև դրված խնդիրները լուծել է: «Խնդիրները, որը դրված էին իմ առջև, կատարվել են, դրա համար վերադարձել եմ: Իմ մասով այլ գործողություն չկա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց նա:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8859 դիտում
22:01 12-04-2017
Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը կարող են նշանակվել ՊՆախարարի տեղակալներ. Շարմազանով
Այս բաժնից
922 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1054 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»