211652_close_icon
views-count112645 դիտում article-date 09:15 05-11-2020

Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը փաստացի մեկուսացված է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիայի գլխավոր խնդիրն այս պատերազմում առաջին հերթին Ադրբեջանի գրավումն է, որն սկսել է անել այդ երկրի հիմնական կառույցից՝ բանակից: Պատերազմի մեկնարկից երեք օր անց թուրքական ռազմաքաղաքական ղեկավարությունը պաշտոնից հեռացրեց Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սանդիկովին: Մինչ այդ կեղծ լուրեր տարածվեցին, թե նա ՌԴ ԶՈՒ գլխավոր հետախուզական վարչության գործակալ է: Սրան նախորդեց այն լուրերի շրջանառումը, ըստ որոնց, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, իբր, տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել: Իրողությունը սակայն այն է, որ Թուրքիան իր ձեռքը վերցնելով պատերազմի ղեկը՝ սկսեց հետևողականորեն ադրբեջանական բանակից դուրս մղել այդ երկրի բարձրաստիճան ռազմական ղեկավարության այն հատվածին, որն ուներ ռուսական ռազմական կրթություն կամ ծառայել էր այդ երկրի բանակում: «Wargonzo» անկախ լրագրողական նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը, վկայակոչելով իր թուրքական աղբյուրները, տեղեկություն տարածեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը փաստացի մեկուսացված է ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման գործընթացից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր