3350 դիտում
09:27 05-11-2020
Թանկացում՝ սպառողական շուկայում. առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են․ «Ժողովուրդ».
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.5 տոկոս գնաճ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ՀՀ վիճակագրական կոմիտեից: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 0.8 տոկոսով, ինչը, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, հիմնականում պայմանավորվել է մսամթերքի, կաթնամթերքի, բանջարեղենի, յուղերի, շաքարի և շաքարավազի 0.9-9.8 տոկոս գնաճով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շաքարն ու շաքարավազը մեկ ամսվա ընթացքում 9.8 տոկոսով թանկացել են, ընդ որում՝ միայն շաքարավազի գինը բարձրացել է 11. 4 տոկոսով: Բացի այս, պաշտոնապես կաթնամթերքի, պանրի և հավկիթի շուկաներում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է 1.1 տոկոս գնաճ: Օրինակ, ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 4.1 տոկոսով: Ի դեպ, չնչին, բայց թանկացում արձանագրվել է նաև մսամթերքի շուկայում, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 0.9 տոկոսով: Բարձրացել են նաև ալկոհոլային խմիչքի, ծխախոտի գները, պաշտոնապես՝ 0.1 տոկոսով: Իսկ, ահա, հացաբուլկեղենի և ձավարեղենի շուկայում արձանագրված գնաճը կազմել է 0.2 տոկոս, փոխարենը էժանացել է միրգը 1.1 տոկոսով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
4051 դիտում
09:38 13-12-2019
Թանկացում՝ հեղուկ գազի շուկայում. ով պետք է վերահսկի. «Ժողովուրդ»
3838 դիտում
09:14 23-08-2019
Շարունակական թանկացում՝ ծխախոտի, սպիրտային խմիչքների, սեղմված գազի և այլ ապրանքների. «Ժամանակ»
22198 դիտում
22:49 01-07-2018
ՌԴ-ում բարձրացել են բնակարանային, կոմունալ ծառայությունների սակագները, սպասվում է նաև բջջային կապի թանկացում
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը