825 դիտում
16:23 05-11-2020
Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020»-ին
Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների և համավարակի պայմաններում:
Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերություն:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները և կորոնավիրուսի համավարակը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը որոշում է կայացրել այս տարի չմասնակցել Եվրոպայի հեռարձակողների միության կողմից կազմակերպվող «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին: Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմը այս տարվա մրցույթի մասնակից էր ընտրել տասներեքամյա Մալենային։ Նա միանգամայն տրամաբանական է համարել այս որոշումը»,-ասված է հեռուստաընկերության հայտարարությունում:
Մրցույթը տեղի է ունենալու 2020թ.-ի նոյեմբերի 29-ին՝ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում, որին կմասնակցի 12 պետության ներկայացուցիչ։ Կորոնավիրուսային համավարակի պատճառով «Մանկական եվրատեսիլ 2020-ը» պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա փոփոխված ֆորմատով՝ մասնակիցների ելույթները տեսագրվելու են և հեռուստաշոուի տեսքով ներկայացվելու հեռուստադիտողներին։
«Եվրատեսիլ» եւ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթների գործադիր տնօրեն Մարթին Օսթերդալը ասել է. «Հայաստանը Մանկական եվրատեսիլի հաջողակ մասնակիցներից մեկն է և նախորդ 13 մրցույթներում երբեք լավագույն տասնյակից դուրս չի մնացել։ Մենք հասկանում ենք մասնակցությունից հրաժարվելու Հայաստանի պատճառները, և սա շատ ցավալի լուր է՝ նրանց պակասը կզգացվի։ Սիրով կսպասենք Հայաստանի վերադարձին 2021-ին»։
Նմանատիպ նյութեր
981 դիտում
12:18 29-09-2022
Ադրբեջանը չի մասնակցի Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին
1921 դիտում
16:45 05-03-2021
Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին
15771 դիտում
22:35 20-11-2016
«Մանկական եվրատեսիլ 2016»-ում Հայաստանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
415 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
538 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
985 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը