Ռուսաստանի ամենաուժեղ մարդը 25 մետր հրել է Բոյինգ-737 ինքնաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ռուսաստանի ամենաուժեղ մարդը» կոչումի տիտղոսակիր Էլբրուս Նիգմատուլինը ազգային ռեկորդ է սահմանել՝ Ուֆայի միջազգային օդանավակայանում հրելով Բոյինգ-737 ինքնաթիռը:
Ռեկորդը գրանցել են և մրցավարը, և հատուկ մասնագետը: Նիգմատուլինին հատուկ սերտիֆիկատ են հանձնել այն մասին, որ նա 36 տոննա քաշով Boeing-737 ինքնաթիռը 45 վայրկյանում հրել է 25 մետր:
Չելյաբինինսկի շրջանում բնակվող 46-ամյա Նիգմատուլինը ճանաչվել է Ռուսաստանի ամենաուժեղ մարդը, երբ 2006 թվականին Մոսկվա գետի ափին հրել է 190 տոննա քաշով ջերմանավը: